ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Ժակ Ֆորը, Իգոր Պոպովը տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտում հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ: Հանախագահները հայտարարում են, որ բանակցությունների որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին: «Ե՞րբ է այդ որոշակի փուլը» հարցին ի պատասխան Իգոր Պոպովը ասել է. «Ես կարող են ենթադրել, որ երբ սկսվի առարկայական աշխատանքը խաղաղության համաձայնագրի վրա, բանակցող կողմերի ձևաչափը կարող է ընդլայնվել»: Մնում է եզրակացնել, որ բանակցությունները առայժմ չեն հասել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առարկայական աշխատանքին: